first page

ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱՎՈՐՈՒՄԸ` ՀԱՄԱԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ

ՀԱՄԱՐԻ ԿՈԴԱԶԵՐԾՈՒՄ ` ՀՈՒԺԿՈՒ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

առաջին էջը


 

ԱՅՍ ԿԱԶՄՈՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՆԻՄԱՍՏ ԵՆ


Խուսափել չհաջողվեց: Մոտ ապագայում Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի միջեւ հերթական հանդիպումն այնուամենայնիվ տեղի կունենա: Չի բացառվում նույնիսկ, որ մեկ-երկու էջանոց ինչ-որ փաստաթուղթ ստորագրվի, թեեւ դրա հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Ադրբեջանցիները սկսել են դժգոհել, որ հայկական կողմը բանակցությունների սեղանի շուրջ անընդհատ վերադառնում է այն հարցերին, որոնք, իրենց կարծիքով, վաղուց համաձայնեցված էին:

ՄԱՐԿ ՆՇԱՆՅԱՆ

շարունակություն...»»


«ՉԻ» ՌԻԹՄՈՎ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ


Նիկոլ Փաշինյանին տված ոստիկանության հայտնի տեղեկանքը այն մասին, որ նա փետրվարի 26-ից հետախուզման մեջ է եղել եւ Հայաստանում չի բնակվել, տարակուսանք է առաջացրել նաեւ իշխանական դաշտում: Նրանք եւս քննադատում են Ալիկ Սարգսյանի ղեկավարած գերատեսչության ցուցաբերած անգրագիտությունը, որը պաշտոնապես ամրագրված է հենց տեղեկանքում:

շարունակություն...»»


ԼՈՒՐ-ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

ՔՈՉԱՐՅԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀԻՄՆԱԿԱՆ ԶԲԱՂՄՈՒՆՔԸ ԼԱՊՇԱ ԿԱԽԵԼՆ ԷՐ

շարունակություն...»»


ՏԱՔՍՈՒ ՋԵԲԿԻՐՆԵՐԸ

ՀԱՆՈՒՆ ՍԵՓԱԿԱՆ ԲԻԶՆԵՍԻ


Երբ որեւէ երկրի սոցիալ- տնտեսական վիճակը կտրուկ վատանում է, կառավարությունը, բնականաբար, կրճատում է բյուջետային ծախսերը: Բայց սրանով «հակաճգնաժամային միջոցառումները», հասկանալի է, չեն ավարտվում. կառավարությունը պարտավոր է ոչ միայն պետական միջոցները խնայել, այլեւ ամեն ինչ անել, որ ժողովուրդը նույնպես միջոցներ խնայելու հնարավորություն ունենա եւ ավելորդ ծախսեր չանի:

ԳՐԻԳՈՐ ՈՍԿԱՆՅԱՆ

շարունակություն...»»


ԼՐԱՀՈՍ


Մկները շատացել են: Ինչպես հայտնում է Գյումրիի «Ցայգ» հեռուստաընկերությունը, մկները մեծ տեմպերով բույն են դնում հայոց դաշտերում: Եթե Արթիկի տարածաշրջանում մեկ հեկտարում կարելի է հաշվել կրծողների միջինը մինչեւ 180 բույն, ապա Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջանների մեկ հեկտարին «բաժին է ընկնում» չորսից հինգ հազար բույն: :

շարունակություն...»»


ԻՆՔՆԻՇԽԱՆ

ԳՆԱՑԵՔ ԳՈՒՄԱՐՈՒՄ- ՀԱՆՈՒՄ ՍՈՎՈՐԵՔ
«Օգոստոս» գործակալությունը պատրաստվում է
հանդես գալ հակընդդեմ հայցով


Երեկ Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում սկսվեց եւ ավարտվեց «Գինդ» տպարանի հայցի լսումը ընդդեմ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի:

ԳՈՀԱՐ ՎԵԶԻՐՅԱՆ
Լուսանկարը` ԳԱԳԻԿ ՇԱՄՇՅԱՆԻ

շարունակություն...»»


ՍԱՀՄԱՆ ՔԱՋԱՑ` ԶԷՆՆ ԻՒՐԵԱՆՑ...

ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ


Վախից փողով չեն ազատվում: Վախից զենքով էլ չեն ազատվում: Վախից փորձում են ազատվել բոլոր հակառակորդներին չեզոքացնելով: Բայց վախը միշտ էլ մնում է` որպես գիշերային բոբո: Մնում է մեղքից ծնված վախը, մնում է նույնիսկ մոլագարի սեւացած հոգում:

ԼԵՎՈՆ ԱՍԱՏՐՅԱՆ

շարունակություն...»»


ԿԼԱՆԻ ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՊԱՏԿԵՐԸ

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՆԳԱՄ ԻՇԽԱՆԱԿԱՆ ԿԼԱՆԸ
ԼՈՒՐՋ ՉԻ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ
Վարչապետի մասին շատերը խոսում են միայն ժպիտով


Թեեւ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօրվա իշխանական կլանի համար ինչ-որ առումներով խորթ է, այնուամենայնիվ նա եւս ընդհանուր առմամբ կլանի յուրայինի համարում ունի, քանի որ Սարգսյանի գործած հանցանքներն էլ քիչ չեն: Հայտնի է, որ այսօրվա իշխանության ներսում միմյանց կապող միակ եւ ամուր օղակը համատեղ գործած հանցանքներն են` լինեն դրանք տնտեսական թե քաղաքական:

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆ

շարունակություն...»»


ՉԻՆ ՄԱՉԻՆ

H1N1-2


Եթե դուք կատարեք տաք աղաջրով կամ Լիստերինով ողողումներ, չանտեսելով այս պարզ, ոչ ծախսատար, միեւնույն ժամանակ արդյունավետ կանխարգելիչ մեթոդը: Եթե դուք լավ մաքրեք ձեր քիթը եւ առավել` տաք աղաջրով թրջված բամբակով մաքրեք քթանցքերը, ինչն արդյունավետ միջոց է նվազեցնելու վիրուսի զարգացման վտանգը: Եթե բարձրացնեք ձեր օրգանիզմի դիմադրողականությունը (իմունիտետը) օգտագործելով C եւ D վիտամիններով հարուստ սնունդ:Եթե որքան հնարավոր է շատ խմեք տաք հեղուկներ (թեյ եւ այլն), քանզի տաք հեղուկների օգտագործումը եւ ողողումներն ունեն նույն ազդեցությունը օրգանիզմի վրա:

Մ.Մ.

շարունակություն...»»


ՌԵՊՈՐՏԱԺՆԵՐ ԴԵՍԻՑ-ԴԵՆԻՑ

ՄԵՆՔ ՄԵՐ ԵՐԿՐՈՒՄ ՆԵԳՐ ԵՆՔ


Թաղամասի բնակիչները Վալյային եւ իր ողջ ընտանիքին ճանաչում են արդեն մի քանի տարի: Նրանք մայթին մի փոքրիկ շուկա են բացել եւ վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր զբաղված են առեւտրով:

ԾՈՎԻՆԱՐ ԴԱՎԹՅԱՆ

շարունակություն...»»


ԵՐԿՐԻ ՄԵՂՔԸ

«ՆԵՐՎԵՐՍ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ Է ՏԵԼԵՎԻԶՐ ՆԱՅԵԼՈՒՑ»
Ասում է արեւածաղիկ վաճառող տատիկը


ՀԱԹ Ա3 թաղամասում առավոտից մինչեւ մայրամուտ կարելի է հանդիպել 81-ամյա մի տատիկի, որը ծառի տակ արեւածաղիկ է վաճառում: Յուրաքանչյուրին էլ հետաքրքրում է, թե ինչ պայմաններում է ապրում այդ մեծահասակ կինը, որին շփոթելն անհնար է. քանի որ նա ամեն օր հենց նույն տեղում է նստում, նույն զգեստով` լինի ամառ թե ձմեռ, եւ միշտ արցունքոտ աչքերով:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

շարունակություն...»»


ԵՐԿՆԱԾ ԱՂԱՎՆԻՆ

ԳԱՎԱՌԱՄՏՈՒԹՅԱՆ ՀՈՏ Է ՓՉՈՒՄ ԿԻՆՈՈԼՈՐՏԻՑ


Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ «Երեւան» ստուդիան վերջերս հայ հանրությանը ներկայացրին նոր ֆիլմ` «Սպանված աղավնին»: Երեւույթն ինքնին հաճելի է` Հայաստանում նոր ֆիլմ է նկարահանվել: Բայց մինչեւ ֆիլմի գեղարվեստական արժեքին անդրադառնալը` երեւույթն առաջ է քաշում մի քանի հարցեր.

ՄԱՐԻՆԱ ԲԱՂԴԱԳՅՈՒԼՅԱՆ

շարունակություն...»»


ԼՈՒՐԵՐ

ԿՈՄԻՏԱՍԻՆ ՄԵԾԱՐԵՑԻՆ ՆԱԵՎ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ


Մինչ Հայաստանում մի խումբ դիլետանտներ կասկածի տակ են դրել Կոմիտասի գործն ու հայկական երաժշտությունը, վերջերս Ֆրանսիայում, երեկ էլ Վրաստանում «Կովկասյան տուն» մշակութային կենտրոնում Վրաստանում Հայաստանի դեսպանատան եւ Հայկական եկեղեցու աջակցությամբ տեղի է ունեցել միջոցառում` նվիրված Կոմիտասի 140-րդ տարեդարձին:

շարունակություն...»»


«ՉԻ» ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՕՐԵՆՔ ՏՊԱԳԻՐ ԼՐԱՏՎԱՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐԳԵԼՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած աշխարհաքաղաքական մարտահրավերները եւ դրա հետ կապված` տեղեկատվական ներքին անվտանգության հիմնախնդիրների կարգավորման հրամայականը, ինչպես նաեւ մեծապես կարեւորելով լրատվամիջոցների դեմ ՀՀ իշխանությունների անձնուրաց պայքարի արդյունավետության բարձրացումը, առաջարկում ենք անհապաղ օրենք ընդունել տպագիր լրատվամիջոցների արգելման մասին: Սույն օրենքի ընդունումը ոչ միայն պատշաճ իրավական դաշտ կապահովի գործընթացն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ազգանվեր առաքելության համար, այլեւ հերթական անշրջելի քայլը կլինի Հայաստանում խոսքի ազատության կայացման ճանապարհին: Եվ այսպես.

ԴԱՎԻԹ ԱՎԱԳՅԱՆ

շարունակություն...»»


ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


«ՉԻ» Բաժանորդագրվելու համար դիմել

«Հայմամուլ» ՓԲԸ, հեռ. 45-82-00, 45-19-11

«Հայփոստ» ՊՓԲԸ, հեռ. 51-45-46, 51-45-47

«Պրեսս-ատաշե» ՍՊԸ 27- 02- 22

«Էքսպրես +» ՍՊԸ 54-84-30

Առաքումն՝ անվճար:



printed version No 76 (իրավիճակ), Նոյեմբերի 12 2009 թ., հինգշաբթի