27.10.2017 05:30 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

«Վստահելի» ծնողներին հրահանգել է հերքել դրամահավաքի մասին լուրերը

«ՉԻ» նախորդ համարում հոդված էինք տպագրել այն մասին, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թիվ 84 մանկապարտեզում դրամահավաք է։ Նշել էինք, որ մանկապարտեզի տնօրենը հրահանգել է ֆոնդի համար նախատեսված 500 դրամի փոխարեն ծնողներից հավաքել 1000-ական դրամ։ Նույնիսկ դժգոհություններ հնչելուց հետո էլ նա չէր հրաժարվել դրամահավաքի մտադրությունից։

«ՉԻ»  տեղեկություններով՝ մանկապարտեզի տնօրեն Ժաննա Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետ Արտակ Ալեքսանյանի ընկերոջ մայրն է, որտեղից էլ գալիս է նրա որոշումների անսասանությունը։

Նկատենք, որ հոդվածը լույս տեսնելու  օրը մանկապարտեզում խուճապ էր սկսվել, եւ տնօրեն Ժաննա Ալեքսանյանը այս անգամ հրահանգել էր հավաքել վստահելի ծնողներին, որպեսզի վերջիններս ներկա լրագրողների ու վերադաս մարմնի աշխատակիցների մոտ հերքեն դրամահավաքի մասին լուրերը։ Այդուհանդերձ, գտնվել էին ծնողներ, որոնք հաստատել էին լուրի իսկությունը։

 «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հենց նույն օրը մանկապարտեզի շենքի պատերին հայտնվել էին թերթիկներ, որոնց վրա «Օգնիր մանկապարտեզիդ» հիմնադրամի հաշվեհամարներն են եղել։ Ծնողներին տեղեկացվել է, որ կարող են այդ հաշվեհամարին գումար փոխանցել կամավոր սկզբունքով՝500 դրամի սահմաններում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31