25.05.2018 06:46
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Թիկունքը խոցելի է

«Նիկոլ Փաշինյանն իմ երազած վարչապետը չի, բայց ցանկացած բանակցություններում ես նրա մեջքին կանգնած եմ», հայտարարել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«ՉԻ» -  Փաստորեն Նիկոլ Փաշինյանի թիկունքը խոցելի է, եւ նա ճիշտ կանի երթի օրերի ուսապարկը մեջքից չիջեցնի, որովհետեւ եթե թիկունքում Էդուարդ Շարմազանովն է... Ամեն դեպքում՝ ՀՀԿ խոսնակի անկեղծությունն ուրախացնում է։ Պրն Շարմազանովը կարող էր, չէ՞, հայտարարել, որ Նիկոլ Փաշինյանն իր երազած վարչապետն է, ինքը դեռ վաղ մանկության տարիներին Ալավերդու իրենց մանկապարտեզում «Քաղաքացիական պայմանագրի» ընդհատակյա բջիջ էր ստեղծել, իսկ ՀՀԿ-ին անդամակցել է միայն հանցավոր կառույցը ներսից քանդելու հայրենանվեր նպատակով։ Բայց՝ չէ. մարդը բացառիկ սկզբունքայնություն է ցուցաբերում։ Ու նաեւ բացատրում է Նիկոլ Փաշինյանի «մեջքին կանգնած լինելը». որովհետեւ «ինքը իմ պետության վարչապետն է»։ Հասկացա՞ք։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի հետ էլ էր միայն այդքանով կապված, ուրիշ բաներ չմտածեք։    

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30