18.05.2018 06:04
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Էդմոն Մարուքյան - Կենդանակերպի նշանը՝ Լուսատտիկ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

Երկուշաբթին ծանր օր է։ Առողջապահության նախարարը կհրաժարվի «Իմ քայլը» երթի օրերի համար հետին թվով բուլետեն տրամադրել։

Երեքշաբթի օրը Թեւան Պողոսյանին խնդրեք եւս մի անգամ հրավիրել գինի խմելու՝ նույն կազմով։

Չորեքշաբթի օրը հանդիսավորապես Հեղափոխության թանգարանին հանձնեք այն թաշկինակը, որով Գեւորգ Գորգիսյանը ԱԺ դահլիճում փակել էր քիթը։

Հինգշաբթի օրը ԲՀԿ-ին անդամակցելու դիմում գրեք, գուցե կոալիցիոն հիմունքներով որեւէ պաշտոն ստանաք։

Ուրբաթ երեկոյան «լայվ մտեք» մոտակա բորդյուրից եւ քննադատեք նոր կառավարության կադրային քաղաքականությունը։

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ստեղծված իրավիճակից ելք փնտրելով։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31