09.06.2017 09:51
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Սերժ Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ Սաշիկ:
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի ազգափրկիչ գործունեությամբ:

Երկուշաբթին բարեհաջող օր է: Կմեկնեք Ղազախստան՝ մասնակցելու ինչ-որ կանաչ տեխնոլոգիաների ցուցահանդեսի:

Երեքշաբթին ծանր հիասթափությունների օր է: Կպարզվի, որ դա Ձեր իմացած կանաչը չէր: Անմիջապես վերադարձեք:

Չորեքշաբթի օրը՝ մասնակցություն Սամվել Ալեքսանյանի դստեր հարսանիքին: Կպարզվի, որ երգողը Ձեր իմացած Ջասթինը չէր. շալախո պարել չգիտեր:

Հինգշաբթի օրը հակառակորդը կգնդակոծի Տավուշի մարզի բնակավայրերը: Անմիջապես կրկնապատկեք Ձեր թիկնապահների քանակը եւ պաշտպանության նախարարին նոր զրահապատ հեծանիվ նվիրեք:

Ուրբաթ օրը՝ ընտանեկան սկանդալ: Սիգարետի թանկացման տոկոսների հարցով:

Շաբաթը եւ կիրակին անցկացրեք ՀՆԱ 60 տոկոսի հետ, այսինքն՝ ընտանեկան միջավայրում:

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31