11.05.2018 06:33
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սաշիկ Սարգսյանի երազը

Որոշել է մի հեղափոխություն էլ ինքը անել ու վերականգնել եղբոր իշխանությունը։ Որովհետեւ այսպես շարունակվել այլեւս չի կարող՝ բանն այնտեղ է հասել, որ էն օրը գնացել էր ինչ-որ օբյեկտում 50 տոկոս փայ մտնելու՝ չտվեցին։

 Բայց ինչպե՞ս իրականացնի հեղափոխությունը։ Եղբայրների ու Միշիկի հետ ընդհատակյա նիստ է գումարում, ու քննարկումները սկսվում են։ «Նախ եւ առաջ շարժման համար անվանում է պետք գտնել», նիստը բացում է Միշիկը, «օրինակ՝ Նիկոլը ասում էր «Իմ քայլը» »... «Ավելի լավ ա՝ «Իմ փայը» », ոգեւորվում է ինքը, ու անցնում են օրակարգի երկրորդ հարցին՝ հեղափոխության հիմնին։  «Դոլյա վարավսկայան լավ չի՞», առաջարկում է ինքը, բայց եղբայրները բացատրում են, որ երգը պիտի ուղղված լինի բիզնեսմեններին, որոնք կորցնելու բան ունեն։ «Դե որ տենց ա՝ ես բառերը գիտեմ, ասում է ինքը, «եւ մենա՛կ չես, մենա՛կ չես, մենա՛կ չես, սաղիդ հետ էլ ես փայ եմ մտնում»... Հա, մեկ էլ՝ պիտի անպայման հեռախոսով լա՜վ մտնենք»։ «Ոչ թե լավ մտնենք, այլ լայվ մտնենք», գլուխը տարուբերում է Միշիկը...

 Վերջ, շարժման անունն ու հիմնը կան, մնում է Լյովի համար մի հարմար կոպալ գտնեն, երթ անեն ու փողոցները փակեն։ Վճռական պահին էլ դրսից Արմենչիկին կկանչեն...

 Հաջորդ օրը գործողությունները սկսվում են։ Ինքը պազիկով Աբովյան փողոցը փակում է (որովհետեւ ուրիշ փողոցի տեղ չգիտի), շարժման ակտիվիստները (նախկին ախրաննիկները) ավտոբուսի դիմաց պպզած՝ պտտացնում են թզբեհները, Միշիկն ու աներն էլ Շալախո են պարում... Իսկույն ահագին մարդ է հավաքվում։ Ընդ որում, հիմնականում հարակից շենքերի կանայք են՝ կաթսաներն ու շերեփները օդում սպառնալից ճոճելով... Բայց Վալերի Օսիպյանն իսկույն  մոտ է վազում եւ ապահովում անվտանգությունը՝ իրենց շուրջը փշալար քաշելով։ Ու փողոցն իսկապես փակվում է։ Կարճ ժամանակում լուրջ խցանում է առաջանում։

 Քիչ անց Օսիպյանը մոտենում է եւ հորդորում գոնե շտապ օգնության մեքենաների համար բացել ճանապարհը։ Կարճ խորհրդակցությունից հետո իրենք այդպես էլ վարվում են։ Շտապ օգնության մեքենան մոտենում է, ու ճերմակ խալաթավորներն իսկույն իրենց բոլորին զսպաշապիկներ են հագցնում եւ խցկում մեքենան։ «Հա՛ղ-թա՛-նա՛կ, հա՛ղ-թա՛-նա՛կ», գոռում է ինքը, բայց բժիշկները բացատրում են, որ Հաղթանակ գյուղում հոգեբուժարան չկա...

 Արթնանում է Ինտերպոլի ժամանակավոր մեկուսարանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31