27.10.2017 05:42
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Փեսայի ապաշխարանքը

Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը մի քանի ձեռագործ գորգ է նվիրել Գանձասարի վանքին, Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանն էլ հայտարարել է, թե այդ քայլով «Միքայել Մինասյանը մի նոր մշակույթ բերեց Հայոց աշխարհ»։

«ՉԻ» -  Լավ է, իհարկե, որ Գանձասարի վանքը հայկական ձեռագործ գորգեր կունենա (որոշ տվյալներով՝ դրանց գինը մի քանի տասնյակ հազար դոլար է)։ Բայց «նոր մշակույթն» այն կլիներ, որ բարեգործություն անելու հնարավորություն ունենային ոչ միայն Սերժ Սարգսյանի փեսան, եղբայրները կամ մյուս ազգականները, այլեւ «շարքային գործարարները»։ Մենք հասկանում ենք, որ Եկեղեցու հայրերի համար միեւնույն է, թե ինչ միջոցներով է արվում բարեգործությունը (թեեւ տասը պատվիրանները առայժմ որեւէ մեկը չի չեղարկել), բայց հավատացնում ենք՝ հասարակության համար միեւնույնը չէ։ Որովհետեւ, որպես կանոն, եթե մի երկրում «բարեգործություն անելու» հնարավորություն ունենում են միայն նախագահի ազգականները, շատ շուտով այդ երկրում այլեւս մարդ չի մնում, որ եկեղեցի այցելի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31