14.06.2017 00:26 Գոհար Վեզիրյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Վիգեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում, Սեյրան Օհանյանը՝ Փարիզում

Վիգեն Սարգսյանը Հյուսիսային պողոտայում, Սեյրան Օհանյանը՝ Փարիզում

Մի քանի օր է արդեն, ինչ տարբեր լրատվամիջոցներ ակտիվորեն լուրեր են տարածում, թե Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ստուգումներ է սկսել գերատեսչությունում: ՊՆ աշխատակիցների պնդմամբ՝ նախարարը մեծ «ուբորկա» է նախաձեռնել, ինչի արդյունքում՝ նոր կադրային փոխատեղումներ կսկսեն: Սարգսյանը նպատակ է դրել վերջնականապես ազատվելու նախորդից ժառանգություն մնացած կադրերից, որոնք, ըստ իրեն, չեն համապատասխանում մասնագիտական համապատասխան չափորոշիչներին:

Ի դեպ՝ մեր ունեցած այս տեղեկությունները ևս հաստատվում են մամուլի հրապարակումներով, որոնց համաձայն՝ պաշտոնավարման սկզբում նախարարը զարմացել է, թե ինչպիսի կադրային քաղաքականություն է իրականացվել մի այնպիսի կառույցում, որն ուղղակիորեն գործ ունի երկրի պաշտպանության հետ:«Ասում են՝ այնպիսի բաներ են «ջրի երես» դուրս եկել, որ նախարարը զարմացել է, թե ինչպես կարող է գերատեսչության ղեկավարը նման երեւույթները չկանխել» (մեջբերումը՝ «Իրատես» թերթից):

Հավելենք, որ Պաշտպանության նախարարությունում արդեն սկսելեն հավաքել ազատման դիմումներ հատկապես երկարակյացներից և թոշակի տարիքում գտնվողներից:

Զուգահեռաբար այսօրերին քաղաքական շրջանակներում հաճախ է հիշատակվում նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը: Կարծիքներկան, որ մարդն այս տարիների ընթացքում այնքան գումար է հետ գցել, որ հանգիստ կարող է ապահովել սեփական ընտանիքի բարեկեցությունն ո ւսպասարկել տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քմահաճույքները: Քաղաքական կուլիսներում տեղեկատվություն էպտտվում, որ ՍեյրանՕհանյանն ու նրա կինը միքանի տասնյակ միլիոն եվրոյով բժշկական կլինիկա են գնել Փարիզում, որ տեղ էլ պատրաստվում են հիմնավորվել ընտանիքով: Փարիզը տիկին Ռուզաննայի կյանքում ճակատագրական ու կարևոր դեր է խաղացել, դրա մասին մի առիթով հայտարարել է անգամ Խաչատրյանը: Հիշեցնենք՝ տիկին Ռուզաննան 2003 թվականին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում գործող Paris VII համալսարանում ստացել է բժիշկ իմպլանտոլոգի գիտական աստիճան:1993 – 2012 թվականներին աշխատել է Էրեբունի բժշկական կենտրոնի «Ֆրանսիական ատամնաբուժական» բաժնում:

Նրա պարզաբանմամբ՝ հենց այստեղէլտեղի է ունեցել Սեյրան Օհանյանի եւ Ռուզան Խաչատրյանի առաջին շփումը. Օհանյանը այցելել է ստոմատոլոգիական պոլիկլինկա` ատամները բուժելու, իսկ գեղեցկուհի ատամնաբույժը կարողացել է ոչ միայն բուժել Սեյրան Օհանյանի ատամներն, այլ գերել նրա սիրտը: Մեկ այլ դրվագ՝
Ռուզան Խաչատրյանը Սեյրան Օհանյանին հանդիպել է   Հայաստանում  Ֆրանսիայի հյուպատոսի տանը, որտեղ նախարարը բոլորին` այդ թվում  ֆրանսիացիներին զարմացրել է  իր նրբավարությամբ, պահվածքով, զրուցելու վարպետությամբ, ինտելեկտով ու  հումորով։ Իսկ Ռուզաննային հյուպատոսի տուն հրավիրել էին ֆրանսիացի բժիշկընկերները, որոնք երիտասարդ հայ բժիշկներին վերապատրաստելու ծրագիր էին իրականացնում Երևանում:

Փարիզի մասին մեկ այլ հատված տիկին Խաչատրյանի հարցազրույցներից. «Գերազանցիկի հոգեբանությունն ինձ ուղեկցել է ամենուր, նաեւ ուսումնառության տարիներին Եվրոպայի սրտում՝ Փարիզում: Փորձել եմ հասնել առավելագույնին: Հպարտությամբ եմ ուզում նշել, որ Փարիզ VII համալսարանում բժշկության քննությունը 20 հնարավորից 20 եմ ստացել: Երկար տարիներ Ֆրանսիայի դեսպանատան ատամնաբույժը լինելով՝ բուժել եմ ոչ միայն հայրենակիցներիս, այլ և շատ դիվանագետների, տարբեր առաքելությամբ Հայաստանում գտնվող օտարերկրացիների, որոնք այսօր իմ լավագույն ընկերներնեն: 2003թ.-ից Ֆրանսիայի իմպլանտոլոգների ասոցիացիայի անդամ եմ, շատ հաճախ մեկնում եմ գիտական կոնֆերանսների, քննարկումների, հանդիպումների»:

Այնպես որ մինչ Վիգեն Սարգսյանը հներին փոխարինողներ է գտնում իր շրջապատից, Սեյրան Օհանյանը շարունակում է իր բնականոն կյանքը՝ ավելի փափուկ ու հարմարավետ պայմաններ ստեղծելով: Վիգեն Սարգսյանն էլ իրեն ահագին հարմարավետ է զգում Հյուսիսային պողոտայի շքեղ առանձնատանը, իսկ ահա միջին օղակներն ու նախարարների փոփոխություններով իրենց կյանքը պայմանավորողների վիճակն, ինչպես հասկացաք, կայուն վատ է: 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
  1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31