25.05.2018 06:44 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր

Դիլիջանի քաղաքապետը հարսանիքի է պատրաստվում

Հունիսի 9-ին կայանալու է Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանի որդու հարսանիքը։ Ըստ մեր աղբյուրների` այն ճոխ ու շքեղ է լինելու։ «ՉԻ» տեղեկություններով` Սանթրոսյանը քեֆի սեղանների շուրջ հպարտությամբ է խոսում ունեցվածքի մասին. նա հայտարարում է, որ իր առանձնատունը կառուցելիս մոտ 1.500.000 ամերիկյան դոլար է ծախսել։

Հիմնականում աղքատ բնակչություն ունեցող Դիլիջանում ինչպե՞ս է հաջողվել  քաղաքապետին նման շքեղ առանձնատուն կառուցել` դժվար չէ գուշակել։ Սանթրոսյանը ամեն առիթով պատմում է, որ Ռուսաստանի Դաշնությունում բիզնեսներ ունի, սակայն Էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրում Ռուսաստանում ունեցած իր բիզնեսի մասին լռում է։

Ի դեպ, 2017 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած տվյալներից տեղեկանում ենք, որ նա ունի երեք անշարժ գույք՝ երկու բնակարան ու մեկ հողամաս։ Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 9 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 5 հազար եվրո։ Տարեսկզբից մինչեւ պաշտոնն ստանձնելու օրն ընկած ժամանակահատվածում էլ ունեցել է 2 միլիոն 775 հազար դրամի եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից։

Մենք փորձեցինք զրուցել Արմեն Սանթրոսյանի հետ եւ մեկնաբանություն ստանալ մեզ հետաքրքրող հարցերի վերաբերյալ, սակայն քաղաքապետի բջջային հեռախոսին ուղղված մեր զանգերը մնացին անպատասխան։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31