25.05.2018 06:51 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Ռեպլիկ

Թավիշի եզրը

Թավիշի եզրը

Նախագահ Արմեն Սարգսյանի նստավայրի մոտ երիտասարդները բողոքի էին դուրս եկել ընդդեմ հանքերի, մասնավորապես` Ամուլսարի շահագործման։ Եվ այդ ժամանակ Արմեն Սարգսյանը դուրս է գալիս եւ միանում պարող-պայքարող երիտասարդների «Քոչարիին»։ Մեր բարոյական ու նյութական հաղթանակներին խորթ չէ «Քոչարին»։

Այս պարը հայերը պարել են Բեռլինի պատերի տակ, Շուշիի բերդապարիսպների մոտ, հեղափոխական հրապարակներում։ Սա նշանային պար է համազգային համերաշխության ու համաձայնության մասին։ Նրանք, որ միացել են պարի շրջանին, իրենց համաձայնությունն ու համերաշխությունն են հայտնել ձեռքերը միմյանց միացնող նպատակին։ Եվ ուրեմն, ինչին է միանում Արմեն Սարգսյանը։ Նա էլ է դեմ «Ամուլսարի» շահագործմանը։ Պարից հետո ետ է պտտելու 2003-ին «Լիդիան Ինթերնեշնլ» ընկերության հետ ստորագրած պայմանավորվածությունը, հրաժարվելու է ահռելի եկամուտներից, քշելու է «Լիդիան Ինթերնեշնլին» Հայաստանից, դադարեցնելու է հանքարդյունաբերությունը։ Թե պարզապես ուրախ մարդ է` չի կարողանում անտարբեր անցնել պարողների կողքով։

Վերջապես, հեղափոխության թավիշը մի օր ավարտվելու է, հանքերի շահագործման դեմ պայքարի պատասխանը չի կարող անվերջ համերաշխ «Քոչարին» լինել։ Եվ համազգային պաղպաղակերության նախկին PR ակցիաներն էլ չեն օգնի խուսափել կոնկրետ պատասխաններից։ Պարն ու պաղպաղակը, ի վերջո, քաղաքական-տնտեսական կատեգորիա չեն։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30