25.05.2018 06:29
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի մայիսի 28- հունիսի 3, 2018 թ.

Աստղագուշակ ըստ Արտաշես Մանկուլովի մայիսի 28- հունիսի 3, 2018 թ.

ԽՈՅ. Բարձր շփվողականության շրջան է։ 28-30-ին՝ ընկերների, կազմակերպությունների հետ կապված եռանդուն գործողություններ։ Մասնակցություն հասարակական գործերում։ Ազատ գործելու ձգտում։ 31 մայ.-3 հուն.՝ լավ փոփոխություններ ընտանեկան հարաբերություններում։

Ընտանեկան բյուջեի ավելացում։ Տնային իրերի ձեռքբերում։ Ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոնի հաստատում։

 ՑՈՒԼ. Բուռն ֆինանսական գործունեություն։ Առաջատար լինելու ձգտում։ 28-30-ին՝ պրոֆեսիոնալ եւ գործնական ինքնասիրության աճ։ Անձնական հեղինակության դրսեւորում։ 31 մայ.-3 հուն.՝ կարճատեւ ուղեւորություններ կենցաղային գործերով։ Գործնական հանդիպումներ հարազատների հետ։ Հաջողություն կարեւոր հանդիպումներում։ Ծանոթություն կարեւոր մարդկանց հետ, օգնություն  եւ աջակցություն։

 ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ.  Շարունակվում է Երկվորյակների ամիսը։ Իրադարձություններով հարուստ շրջան է։ Մասնակցություն կարեւոր գործերի։ Անձնական պլանների իրագործում։ 28-30-ին Գործնական ակտիվություն արտասահմանցիների հետ։ 31 մայ.-3 հուն.՝ բարձր անձնական ակտիվություն։ Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին։ Ցանկալիին հասնելու հնարավորություն։ Հաջող ձեռքբերումներ։ Հարաբերությունների բարելավում աշխատանքում։

 ԽԵՑԳԵՏԻՆ. Զանազան պատահականություններից մեծ կախվածություն։ Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հնարավոր կլինի բացատրել։ 28-30-ին՝ հաճախակի շփումներ ընկերների ու կազմակերպությունների հետ։ Հասարակական գործունեություն։ Անսպասելի տեղեկատվություն կստանաք։ 31 մայ.-3 հուն.՝ ընկերների գործերի հետ կապված կարճատեւ ուղեւորություններ։ Հետաքրքիր գաղափարների շնորհիվ խնդիրների լուծում։

 ԱՌՅՈՒԾ. Նորի նկատմամբ հետաքրքրության շրջան է։ Մասնակցություն կոլեկտիվ միջոցառումների, սերտ կապեր ընկերների հետ։ 28-30-ին՝ շփումներ ու բանակցություններ մասնագիտական ու ֆինանսական գործերում։ Կապեր գործատուների, ղեկավարության, ենթակաների հետ։ 31 մայ.-3 հուն.՝ կարեւոր մասնագիտական ու գործնական որոշումներ ընդունելու ժամանակն է։ Համաձայնությունների կնքում։ Հետաքրքրություն քաղաքականության նկատմամբ։

 ԿՈՒՅՍ. Կարեւոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է։ Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում։ 28-30-ին՝ հետաքրքրություն նոր գիտելիքներ ստանալու, արտասահմանյան ամեն ինչի նկատմամբ։ Խուսափեք բամբասանքներից, աշխատանքում՝ գործիքների հետ աշխատելիս զգույշ եղեք։ 31 մայ.-3 հուն.՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին, աշխատանք ի նպաստ ընտանիքի։

 ԿՇԵՌՔ. Շրջան, երբ ցանկություն կունենաք ամբողջությամբ ցույց տալու սեփական կարողությունները։ 28-30-ին` հաճախակի շփումներ կապված ընդհանուր գործերի ու գումարի հետ։ Կարճատեւ գործնական ուղեւորություններ։ Ուժի դիրքերից դրսեւորվելու ձգտում։ Մասնակցություն հետաքրքիր միջոցառումների։ 31 մայ.-3 հուն.՝ բարձր տրամադրություն, նպատակասլացություն։ Ազդեցիկ անձանցից աջակցություն ստանալու ունակություն։

 ԿԱՐԻՃ. Ուշադրություն եւ ինքնաքննադատություն պահանջող շրջան է։ Սովորականից ավելի հաճախ ստիպված կլինեք հաշվի նստել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ։ 28-30-ին` համագործակցության ու գործընկերային հարաբերությունների ակտիվ փնտրտուք։ 31 մայ.-3 հուն.՝ համատեղ գործերի հետ կապված կարճատեւ ուղեւորություններ։ Սեփական հեղինակության եւ ազդեցության աճ։

 ԱՂԵՂՆԱՎՈՐ. Անձնական պլանները մեծ չափով կախված կլինեն շրջապատի վարքից ու տրամադրությունից։ Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից։ 28-30-ին` աշխատավայրում դիրքերն ամրապնդելու նպատակով կրթություն ստանալու ձգտում։ Մանրուքների հանդեպ ուշադրություն, դրանք ձեր օգտին ծառայեցնելու, գործերն առաջ մղելու կարողություն։ 31 մայ.-3 հուն.՝ կարեւոր իրեր ձեռք կբերեք։ Հոգ կտանեք առողջության մասին։ Ընտանեկան բյուջեի բարելավում։

 ԱՅԾԵՂՋՅՈՒՐ. Ծանր մտավոր եւ ֆիզիկական աշխատանքի շաբաթ է։ Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն։ 28-30-ին՝ արագ արձագանք, կռահողականություն, մրցակցության ոգի մտավոր գործունեության մեջ։ Հաճախակի շփումներ հարազատների հետ։ 31 մայ.-3 հուն.՝ ակտիվություն նյութական դաշտում՝ կենցաղային հարցերը լուծելիս։ Ազդեցիկ մարդկանց աջակցություն։ Հաջողություններ աշխատանքում։

 ՋՐՀՈՍ. Շփումների ու պահանջկոտության շրջան է, այդ թվում՝ շրջապատի հանդեպ։ 28-30-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով։ Նախաձեռնողականություն եւ վստահություն անձնական եւ պրոֆեսիոնալ գործերում։ 31 մայ.-3 հուն.՝ մտավոր գործունեության ձգտում։ Հանդիպումներ ու գործեր հարազատների հետ։ Կարճատեւ ուղեւորություններ կենցաղային հարցերով։ Մասնակցություն հասարակական գործերում։

 ՁԿՆԵՐ. Ստիպված կլինեք մեծ ուշադրություն դարձնել ընտանեկան գործերին, կենցաղային խնդիրներին։ 28-30-ին` հետաքրքրասիրություն, մտավոր ակտիվություն, շփումներ։ Սուր զգացմունքայնություն եւ կասկածամտություն։ Համատեղ գործունեություն հարազատների հետ։ 31 մայ.-3 հուն.՝ ներդաշնակություն հասարակական եւ ռոմանտիկ հարաբերություններում։ Մասնակցություն կարեւոր միջոցառումների։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30