27.10.2017 05:34
Տարածել հոդվածը. facebook twitter

Հայելի

Բլից-վիրտուալ

Բլից-վիրտուալ

- Պրն նախագահ, ի վերջո կբացահայտե՞ք ձեր պլանները 2018-ի ապրիլից հետո։

- Դեռ շատ ժամանակ կա։ Մինչեւ հավաքվեն, ազգովի խնդրեն... Թե՞ արդեն խնդրել են։ Էս էրկու օրը գլուխս մի քիչ խառն էր։

- Այո, այո, տեղյակ ենք։ Նույնիսկ խոսում են ձեր աշխատաոճի կտրուկ փոփոխության մասին...

- Ստոր հերյուրանքներ են, ի՞նչ փոփոխություն, ո՞վ ա ասում, որ ՍԱՍ-ի Արտակի հարսանիքին չեմ պարել։

- Այսինքն փոփոխություն չկա՞։

- Ոչ, ամեն ինչ նույնն է։

- ԱԺ-ն մի շարք օրենքներ է քննարկում...

- Հա, ընտանեկան բռնության մասի՞ն։ Նորմալ ա, ուղղակի Ռիտան էր մի քիչ նեղվել, ասում ա՝ փաստորեն Միշիկին չես կարա գործից հանես։

- Իսկ ուսանողների տարկետման իրավունքի վերացման մասի՞ն ինչ կասեք։

- Թող գնան երեկոյան բաժնում սովորեն, ես որ երեկոյանն եմ ավարտել, վատ ա՞։

- Դե ոնց ասեմ... դատելով արդյունքներից...

- Լավ, էլ մի շարունակի։

- Ի դեպ՝ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ անձամբ ձեր շարքային զինվորն է։

- Շարքայի՞ն։ Հենց հիմա եֆրեյտորի կոչում եմ տալիս։ Բայց առաջնագիծ չեմ ուղարկի։

- Այո, հասկանում ենք, կենսաբանական զենքի կիրառումն արգելված է։ Ի դեպ՝ առաջնագծի մասին։ Վերջերս Ադրբեջանն անգամ «Սպայկ» կիրառեց...

- Ի՞նչ «Սպայկա», «Սպայկան» Միշիկինը չի, ստոր հերյուրանքներ են։

- Ձեռքից առնում ե՞ք։ Իսկ ո՞ւր մնաց ընտանեկան բռնության մասին օրենքը։ Լավ, անցնենք արտաքին քաղաքական խնդիրներին։ Ի վերջո կբացահայտե՞ք ձեր եւ Ալիեւի առանձնազրույցը։ Ասում են՝ տարածքները վերադարձնելու հարցն եք քննարկել...

- Լսի, դու «կոմերցիոն գաղտնիք» ասվածի մասին լսել ե՞ս։ Ես ո՞նց գործարքի մասին գաղտնիքներ հայտնեմ։

- Մեդվեդեւի այցի ընթացքում Հայաստանի ապագա վարչապետի հարցը քննարկեցի՞ք։

- Մի թեթեւ։ Ասեցի ուզում եմ Կարեն Կարապետյանին փոխվարչապետ նշանակեմ՝ ծիծաղեց, ասում ա «հենա դու փոխվարչապետ ես, էլի, ես Ռուսաստանի վարչապետն եմ, դու էլ՝ իմ տեղակալը Հայաստանի գծով, տեղակալի տեղակալը ո՞րն ա»։

- Բա ի՞նչ պատասխանեցիք։

- Ասեցի՝ լավ, թույլ տվեք գոնե ՀՀԿ-ն դարձնեմ «Եդինայա Ռոսսիայի» ֆիլիալը, ես էլ դառնամ ֆիլիալի ղեկավար։ Թարս չափեց, գլխով ցույց տվեց Նժդեհի արձանը...

- Բա հետո՞։

- Էլ ի՞նչ հետո, բա դրա համար էի ասում, որ անհամբեր սպասում եմ Ալիեւի հետ հաջորդ հանդիպմանը, ասում են հետը մոտիկ ա, գուցե բարեխոսի...

- Լավ, շնորհակալություն հարցազրույցի համար։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31