20.10.2017 08:17
Տարածել հոդվածը. facebook twitter

Երազահան

Թռիչքներ երազում եւ արթմնի

Թռիչքներ երազում եւ արթմնի

Սերժ Սարգսյանի երազը
Տրամադրությունն ահավոր վատ է։ Մարդ է՞լ գնա-հասնի Ժնեւ ու ժամանակ չունենա գոնե մի երկու ժամով մտնել Բադեն-Բադեն։ Էն Ալիեւն էլ ինչ-որ անկապ բաներ էր խոսում Ղարաբաղի մասին։ Էրնեկ դրա հավեսին...

Բայց անցածն անցած է։ Պետք է մի քիչ էլ աշխատել։ Բացում է բլոկնոտը... Ըհը... Էրկու հատ հարսանիք, չորս հատ ծնունդ, մի հատ գլուխլվա, ՀՀԿ նիստ, երեք հատ խնամականչ, ժապավենի կտրում, հանդիպում քաղաքացիների հետ... Այս վերջին բառերը կարդալիս փշաքաղվում է, գրպանից հանում «Մոնտե Կառլո» գրությամբ գրիչը (կազինոյի մխիթարական մրցանակը աշխատանքային վերջին այցից հետո) ու նյարդային շարժումով ջնջում վերջին տողը... Բայց չի կարողանում հայացքը կտրել գրիչից։ Չէղավ, էլի ուշքն ու միտքը շեղվեցին... Բայց գրիչին նայելով՝ հանկարծ հիշում է, որ պիտի բյուջեով հետաքրքրվեր (առաջիկա աշխատանքային այցի առթիվ)։ Անմիջապես զանգում է ու կանչում վարչապետին...

 Քիչ անց վարչապետը գալիս է։ «Հը, բյուջեի մուտքերը ո՞նց են, բանակցությունների մյուս փուլը Մոնակոյում ա», ասում է ինքը։ «Գործերը լավ չեն», պատասխանում է նա, «ինչ էս ընտանեկան բռնությունների օրենքն ընդունեցինք՝ չենք կարողանում հարկեր հավաքել»։ «Իյա, իրո՞ք», զարմանում է ինքը։ «Հա, պարոն նախագահ, գնում ենք Միշիկի մոտ, ասում ենք հարկերը վճարի, ասում ա եթե նախագահի հանձնարարությունը չկա՝ չեմ վճարում, եթե նախագահի հանձնարարությունն ա՝ էդ արդեն ընտանեկան բռնություն ա... գնում ենք Սաշիկի մոտ՝ նույն բանն ա ասում... էդ արդեն Հայաստանի տնտեսության 60 տոկոսը էղավ...»։ «Լավ, գնացեք գոնե Սամոյից հարկեր հավաքեք, լսել եմ՝ հիպոթեկով կարագ ա ծախում», ծիծաղում է ինքը։ «Հա, բայց էն էլ ասում ա Սերժը մեր պապան ա, այսինքն՝ էլի ընտանեկան բռնություն ա ստացվում», հոգոց է հանում վարչապետը։ «Հա, բայց ճիշտ ա ասում», բարկանում է ինքը, «էլ ուրիշ տեղից չեք կարո՞ւմ հավաքեք»։ «Ոչինչ, ապրիլից հետո կկարողանամ, էլ ընտանեկան բռնություն չի լինի», կիսաձայն պատասխանում է վարչապետը...

 Արթնանում է սառը քրտինքով պատված։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31