01.06.2018 01:48
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

Բարեխիղճ խուլիգանները

Մասիսի քաղաքապետի եւ փոխքաղաքապետի ձերբակալությունների հետ կապված՝ Մասիսի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ ձերբակալությունները որեւէ իրավական հիմք չունեն, նրանք չեն փորձել փախչել Հայաստանից եւ «զբաղված են եղել աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմամբ»։

«ՉԻ» - Փաստորեն Մասիսի քաղաքապետարանը նաեւ փաստաբանական գրասենյակ է եւ իրավական գնահատականներ է տալիս։ Բայց, ցավոք, ախմախ գնահատականներ։ Ստացվում է, որ հանցագործներ են միայն նրանք, ովքեր փորձում են փախչել Հայաստանից, իսկ ովքեր չեն փախչում՝ վերջ, ուրեմն նրանց անմեղությունն ապացուցված է։

 Ինչ վերաբերում է աշխատանքային պարտականությունների բարեխիղճ կատարմանը, ապա Մասիսի քաղաքապետարանի իրավաբանները երեւի «ֆայմած կլինեն», որ պետք է հետին թվով փոխել նաեւ քաղաքապետարանի կանոնադրությունը եւ նշել, որ Մասիսի քաղաքապետն ու փոխքաղաքապետը պարտավոր են իրենց աշխատանքային պարտավորությունների շրջանակներում բարեխղճորեն ծեծման ենթարկել այլ համայնքներում ընթացող ապօրինի ցույցերի մասնակիցներին (նրանք, ի դեպ, ձերբակալվել են հենց այդ կասկածանքով)։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
            1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31