Մեր խմբագրություն ահազանգած օժանդակ դպրոցների աշակերտների ծնողները նշեցին, որ բողոքի ակցիաներ են անցկացնելու, հասնելու են մինչեւ կառավարություն, որպեսզի իշխանավորներին հասկացնեն, որ դպրոցից դուրս մնալու պարագայում իրենց հաշմանդամ, կամ մտավոր հետամնաց երեխաները հայտնվելու են փողոցում կամ փակված են մնալու տանը։ Իրենք դա թույլ չեն տա։
Փաստորեն, հայրենի կառավարությունը գումարներ գտնում է շքեղ հյուրասիրությունների, խոշոր գնումների, ծառայողական թանկարժեք ավտոմեքենաների, արտասահմանյան գործուղումների համար, բայց երբ խոսքը վերաբերվում է հիվանդ երեխաներին` ոչ տեսնում է, ոչ լսում։