20.04.2018 04:53 Մելանյա Ծառուկյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Գազ չկա

Սահմանամերձ գյուղերում գազիֆիկացումը մնում է ամենամեծ խնդիրը

«ՉԻ» խմբագրությունը նամակ է ստացել Արմավիրի մարզի Մեծամոր, Արաքս եւ Հայկաշեն գյուղերի հարյուրավոր բնակիչների ստորագրությամբ։ Գյուղացիները նամակում նշել են, որ իրենց մշակելի հողերի զգալի մասը սահմանային գոտում է։ Աշխարհագրական դիրքի պատճառով այդ հողերը լիարժեք չեն մշակվում, այդ պատճառով էլ ջերմոցներ են հիմնում։

«Մենք դիմել ենք ՀՀ կառավարությանը եւ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարությանը` խնդրանքով գազիֆիկացում կատարել մեր համայնքներում, որպեսզի թեթեւանա մեր աշխատանքը։ Սակայն այստեղից մերժեցին գազիֆիկացնելկողք կողքի գտնվող մեր գյուղերը։ Պատճառաբանությունը մեկն է` մեր գյուղերի գազիֆիկացումը բիզնես հետաքրքրություն չի ներկայացնում։ Շատերը հիասթափվել են երկրի իշխանություններից ու կամաց- կամաց լքում են երկիրը` բռնելով արտագաղթի ճամփան։ Մեր երեք գյուղերում հարյուրավոր ջերմոց տնտեսություններ կան եւ դրանց գազիֆիկացումը պետք է որ բիզնես հետաքրքրություն ներկայացներ «Գազպրոմ»-ի համար, մինչդեռ ականատես եղանք հակառակին», նշել էին Արմավիրի մարզի Մեծամոր, Արաքս եւ Հայկաշեն գյուղերի բնակիչները։

Փորձեցինք այս առնչությամբ պատասխանատուների հիմնավորումը լսել եւ գրավոր դիմեցինք  «Գազպոմ Արմենիայի» գլխավոր տնօրեն Հ.Թադեւոսյանին։ Մեր գրավոր հարցմանը պատասխանեց գլխավոր տնօրենի տեղակալ Տ.Կարապետյանը։ Պատասխանում մասնավորապես ասված էր.

«Ի պատասխան Ձեր առ 05.04.2018թ. գրության հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ կողմից ուսումնասիրվել է ՀՀ Արմավիրի մարզի, ընդհանուր թվով 1166 տնտեսություններ ունեցող՝ Հայկաշեն, Մեծամոր եւ Արաքս գյուղերի գազիֆիկացման հնարավորությունները։

Նշված գյուղերի գազիֆիկացման համար անհրաժեշտ է կառուցել 133փ219մմ տրամագծերի մոտ 12.5 կմ երկարությամբ գյուղերը սնող միջին ճնշման գազատարներ, 57փ108 մմ տրամագծերի մոտ 45.0 կմ ընդհանուր երկարությամբ ցածր ճնշման ներքին գազաբաշխիչ ցանց։ Այդ աշխատանքների իրականացման համար, նախնական գնահատումներով, կպահանջվի շուրջ 817.0 մլն.դրամ, մեկ բաժանորդի հաշվով միջին ծախսը կկազմի մոտ 700.6 հազ. դրամ։

Միաժամանակ հայտնում ենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ ներդրումային ծրագրերով 2018թ. եւ մոտակա տարիներին հիշյալ գյուղերում գազիֆիկացման ուղղությամբ աշխատանքներ նախատեսված չեն։

Մասնավոր ներդրումային կամ համապատասխան պետական ծրագրերի շրջանակում գազիֆիկացման աշխատանքների իրականացման դեպքում, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն իր պատրաստակամությունն է հայտնում իրականացնել մատակարարին վերապահված գործառույթները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005թ. հուլիսի 8-ի N 95Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների 10.2-րդ գլխի դրույթների համաձայն։

Հ.Գ. Իսկ թե ինչ է մտածում հայրենի կառավարությունը հատկապես սահմանամերձ գյուղերի խնդիրները լուծելու մասին` դժվար է ասել։ Այս օրերին գործադիրում պարապ չեն` պաշտոններ են բաժանում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30