20.10.2017 11:53
Տարածել հոդվածը. facebook twitter

Աստղերը հուշում են

Աստղագուշակ

Աստղագուշակ

Վիգեն Սարգսյան - Կենդանակերպի նշանը՝ ՊՆդուկ։
Այս համաստեղության տակ ծնվածների համար շաբաթը հագեցած կլինի դրամատիկ իրադարձություններով։

 Երկուշաբթին ծանր օր է։ Հյուսիսային պողոտայի բնակարանի լողավազաններից մեկը կխցանվի։ Անմիջապես մարտական տագնապ հայտարարեք։

 Երեքշաբթի օրը՝ հանդիպում կուրսանտների հետ։ Լավագույն հարց տվողին հրավիրեք տուն՝ խցանումը վերացնելու։

 Չորեքշաբթի օրը եւս 100 միլիոն դոլարի վարկ վերցրեք՝ գեներալների ավտոմեքենաների անվադողերն արդիականացնելու նպատակով։

 Հինգշաբթին բարենպաստ է ուսանողների տարկետման իրավունքը վերացնելու համար։

 Ուրբաթ օրը՝ նոր օրենք այն մասին, որ զինվորների ծնողները պարտավոր են բանակի մարտունակության բարձրացման նպատակով ավելի որակյալ գուլպաներ ուղարկել իրենց որդիներին։

 Շաբաթը եւ կիրակին անցկացրեք «Ազգ-բանակ» ծրագրի շրջանակներում։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31