25.05.2018 06:48
Տարածել հոդվածը. facebook twitter

Լուր-մեկնաբանություն

ՀՀԿ-ն բարեգործական ակցիաներ է սկսում

«Ովքեր կհետապնդվեն քաղաքական հայացքների համար, թող դիմեն մեզ», հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«ՉԻ» - Ցանկացած պրոբլեմի դեպքում, իհարկե, պետք է դիմել մասնագետներին, ու քանի որ ՀՀԿ-ն քաղաքական հայացքների համար հետապնդումների մեծ մասնագետ է՝ պրն Աշոտյանի կոչը միանգամայն տեղին է։ Միայն թե հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ միայն քաղաքական հայացքների համար հետապնդվողները, ՀՀԿ-ն կարող է միանգամից մի քանի աշխատանքային խմբեր ձեւավորել եւ ընդունել տարբեր պրոբլեմներ ունեցող մարդկանց։ Տնտեսական անառողջ մրցակցությունից տուժածներն, օրինակ, կարող են դիմել Սամվել Ալեքսանյանին կամ Միհրան Պողոսյանին, սեփականությունից ապօրինաբար զրկվածները՝ Սաշիկ Սարգսյանին, սեռական ոտնձգությունների ենթարկվածները՝ Սուրիկ Խաչատրյանի եւ Շմայսի հանձնաժողովին, իսկ սոցիալապես անապահով խավը կարող է ԲՈՒՀ ընդունվելու համար հայոց լեզվի անվճար դասընթացներ անցնել Գալուստ Սահակյանի մոտ։ Այնպես որ՝ ցանկության դեպքում ՀՀԿ-ն ժողովրդին ծառայելու շատ ձեւեր կգտնի։

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
        1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30