01.06.2018 01:39 Մարինա Բաղդագյուլյան
Տարածել հոդվածը. facebook twitter

Մի քծնիր եթե անգամ պետք ունես

Մշակույթն առանց մշակութայինների

Մշակույթն առանց մշակութայինների

Մշակութային գործիչն ինքզինքը դուրս մղեց մի նեղ, մութ ու գարշահոտ տեղից, մի քիչ լվացվեց, թավշյա օծանելիք ցանեց եւ թռավ հեղափոխության առաջնորդի հետ հանդիպման։ Թեպետ օծվել էր թավշյա բույրերով, բայց մարդիկ նրան տեսնելիս աննկատ փակում էին քիթը, որովհետեւ մշակութային գործիչը վաղուց էր, ինչ հաստատվել էր այն մութ ու գարշահոտ տեղում։ Նրան հեղափոխության առաջնորդի հետ հանդիպելուց առաջ անցկացրին մետաղորսիչի տակով՝ հանուն անվտանգության։

Մինչդեռ միամիտ էին ու չգիտեին, որ մշակութային գործչի զենքը կակուղ մի բան է, որը չի զնգում ու չի չխկում, իր համար կծկված բուրում է, պարզապես առաջնորդ տեսնելուն պես ակտիվանում է եւ նախահարձակ խցկվում։

Դահլիճը լեփ-լեցուն էր մշակութային գործիչներով եւ միտք կրող մարդկանցով, որ, թերեւս, առաջին անգամ պետական մակարդակով հանդիպման էին հրավիրվել երկրի առաջին դեմքի հետ։ Մշակութային գործիչը, առաջնորդին տեսնելուն պես, բուռն ծափահարեց։ Իսկ երբ տեսավ խոսափողը, միանգամից թռավ, կախվեց նրանից, ձեռքերը կարկառեց երկինք ու գոռաց՝ «Սա երա՞զ է, թե՞ իրականություն»։ Իրողություն է, իրողություն է՝ հուշում էին կողքից։ Բայց նա չէր հանդարտվում, քաշում էր խոսափողն ու չէր կարողանում բաժանվել նրանից։ Մշակութային գործչին հուշում էին՝ «Հարց տուր առաջնորդին, մշակութային մի հարց»։ Նա ամուր բռնեց խոսափողը։ Կակուղ ու գարշահոտ զենքը կրակեց՝ «Ես։ Ուզում եմ։ Պետական աջակցություն»։

Այս համատեքստում, բնականաբար, լռեցին նրանք, որոնք միշտ անզեն են եղել ժամանակակիցների բթամտության դեմ։ Այդ բթամտությունը դարձել էր հոգեւոր բաղադրություն եւ մշակույթի աղավաղված ընկալում։ Կարճ ասած՝ հակամշակույթ, որը կարող է տապալել անգամ լավագույն տնտեսական ու սոցիալական նկրտումներով լցված ցանկացած իշխանություն։ Որովհետեւ հակամշակույթը չի կարող հավասարակշռել քաղաքականությունն ու տնտեսությունը՝ մի դեպքում պետությանը քշելով դեպի տերտերապետություն, մյուս դեպքում՝ դեպի օլիգոպոլիա։

Մշակութային գործիչները երկիրը տատանում էին հենց այս երկու հորիզոնականներում՝ պետական աջակցությամբ տիրաժավորելով «աղոթքներ», որ դուրեկան կլինեն տերտերապետության քիմքին։   

Նիկոլ Փաշինյանի եւ մշակութային գործիչների հետ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, նախաձեռնել էին, որպեսզի հնչեն մշակույթի զարգացման ռազմավարության մասին առանձին կոնցեպտներ։ Մինչդեռ միակ առաջարկը՝ որպես այդպիսին, դպրոցական երեխաներին Բախ ու Բեթհովեն լսել տալն էր։ Կարճ ասած՝ օրվա հերոսների մշակութային ազդակն ու ուղերձը «տաղանդավոր եսն» էր, «քիչ մը փողն» ու Բեթհովենը։

Մշակութային դիսկուրս պետք է լինի, մշտական ու թափանցիկ քննարկումներ պետք է լինեն։ Բայց դրանք հնարավոր կլինի կազմակերպել մշտապես պետական աջակցության վրա պարազիտացած «տաղանդավոր եսերից», ստեղծագործական միությունների  օլիգարխներից անդին։ Եվ ճշմարիտ, ճշմարիտ էր ասված, որ եթե հենց այդ պահին փակեին դահլիճի դռներն ու այրեին ներսում եղած-չեղածը, մշակույթը դրսում կսկսեր զարգանալ։ 

Ծառայություններ

Թերթի արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
          1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30