No 611 (ինտերնետային No 771) Նոյեմբերի 24 2006 թ., ուրբաթ

ԵՐԱԶԱՀԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ԳԱԼՈՒՍՏ ՍԱՀԱԿՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Նստած է աշխատասենյակում ու գլուխն ափերի մեջ առած` ուսումնասիրում է Երեւանի երթուղային տաքսիների հատակագիծը: Ներս է մտնում քարտուղարուհին ու հայտնում, որ հենց նոր ՄԱԿ-ից նամակ է ստացվել` խնդրում են կանխատեսել 2011թ. Կոստա-Ռիկայի ընտրությունների արդյունքները: «Ի՞նչ ՄԱԿ, գոռում է ինքը, հանգիստ թողեք ինձ, ես ՄԱԿ-ՄՈՒԿ չեմ ճանաչում, հերի՛ք է մուկ ու կատու խաղաք...»: «Ի՞նչ մուկ», լսվում է տարածքային կառավարման նախարարի աշխատասենյակից, «ի՞նչ Տատու», լսվում է Արմեն Աշոտյանի կաբինետից... Ինքը գլուխն առած` դուրս է վազում շենքից...

Մտամոլոր քայլում է Աջափնյակի փողոցներով: Աշնան վերջին տերեւները խշխշում են ոտքերի տակ, իսկ ինքը, գլուխը կախ, հիշում է այն երանելի օրերը, երբ տղայի ձեռքից բռնած` քայլում էր այս նույն փողոցներով: Էս էն թաղապետարանն է, որի բյուջեն տեսնելով` տղան ասաց. «ապի, սոված եմ...»: Էս էն ջիպն է, որի համարները տեսնելով` տղան ասաց. «ապի, հոգնել եմ...»: Հիշողությունների գիրկն ընկած` քայլում է ու չի նկատում, թե ինչ է կատարվում շուրջը: Այդպես աննկատ էլ հասնում է շուկային:

Ու հանկարծ ծանոթ ձայն է լսում. «Ծիրա՛ն, դե՛ղձ, դամբո՛ւլ: Ընտիր պտուղներ են, հարմար գներով...»: Ուշադիր նայում է... այո, Ազատիչն է: Գլուխը կախ (այնպես, որ դեմքը չերեւա) մոտենում է եւ ուշադիր նայում պտուղներին. ո՞րը վերցնի սրա գլխովը տա: Իսկ Ազատիչը ոգեւորվում է. «Ասա, ախպեր ջան, ընտիր պտուղներ են, համը 3-4 ամիս հետո կհասկանաս... ՀՀԿ անդամներին` 20 տոկոս զեղչ...»: «Ձմերուկ չունե՞ս», հանկարծ կողմնորոշվում է ինքը: «Բա ո՞նց չունեմ, Քլինթոն սորտ ա, էս վերջերս Ամերիկայի հետ էլ ենք գործ-մործ անում», ոգեւորվում է Ազատիչը, ձմերուկը դնում կշեռքի նժարին ու ավելացնում. «Մոնալիզ կարտոշկա էլ ունեմ»: «Էդ մեր կուսակցության գծով չի», փնթփնթում է ինքը ու հանկարծ նկատում, որ Ազատիչը թաքուն մատով սեղմում է կշեռքի նժարը: Գոռում է «մատդ քաշի՛», բայց Ազատիչը ժպտում է. «Էս երկրում ամեն ինչին իմ մատը խառն ա, Գրիգորիչ...»: Ինքը փորձում է ձմերուկը վերցնել ու վաճառողի գլխովը տալ, բայց չի կարողանում տեղից պոկել: Լարվածությունից սրտնեղում է, քիչ է մնում շնչահեղձ լինի...

Արթնանում է քրտինքի մեջ կորած:

ամբողջ համարը...»»

No 611 (ինտերնետային No 771) Նոյեմբերի 24 2006 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

   
Ծառայություններ