No 259 (ինտերնետային No 419), Հունվարի 10, 2003 թ., ուրբաթ

ԵՐԱԶԱՀԱՆ

ԹՌԻՉՔՆԵՐ ԵՐԱԶՈՒՄ ԵՎ ԱՐԹՄՆԻ

ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՐԱԶԸ

Ինքը ականավոր խուզարկու Վարդան Հոլմսկանյանն է: Հենց նոր բացահայտել է մի խճճված գործ` բանակցային գործընթացից ղարաբաղյան կողմի խորհրդավոր անհետացման գործը (փաստերը վերլուծելով` բացահայտել է, որ դա դիվանագիտական մեծ հաջողություն է), եւ հիմա ինքնագոհ ծխում է: Այդ պահին նրան զանգում են նախագահականից եւ հանձնարարում հետաքննել մի սպանություն: «Ձեզ կօգնի մեր աշխատակից դոկտոր Վաթսըն Գաբրիելյանը», ասում է խորհրդավոր ձայնը:

Եվ ահա իրենք հետաքննում են գործը: Ինքը ուշադիր զննում է դեպքի վայրը, հոտ քաշում իր աջ ձեռքի ցուցամատից եւ հաղթականորեն բացականչում. «Գործը բացահայտված է: Վաթսըն: Սա արել է մի մարդ, ով վերջերս եղել է Մոսկվայում եւ մամուլի ասուլիս է տվել»: «Բայց ինչպե՞ս գլխի ընկաք, պրն Հոլմսկանյան», ապշում է Վաթսընը: «Դա էլեմենտար բան է, Վաթսըն, ծիծաղում է ինքը: Մի՞թե դուք կարծում եք, որ որեւէ մեկը նման քայլի կդիմեր` առանց նախապես Մոսկվա գնալու եւ այնտեղ ասուլիս տալու»: «Իսկապես որ, ինչպե՞ս ես ինքս գլխի չընկա», ասում է Վաթսընը:

Հետո ինքը գրպանից հանում է խոշորացույցը, չոքում գետնին եւ սկսում դյույմ առ դյույմ ուսումնասիրել հատակը: Դա տեսնելով` հետաքրքրասեր անցորդները կարծում են, թե ինքը Հայաստանի արտաքին քաղաքականության հաջողություններն է փնտրում: Նրանցից մեկը նույնիսկ խորհուրդ է տալիս մանրադիտակ օգտագործել: «Ահա տեսնո՞ւմ եք, Վաթսըն, սրանք բոլորը մեր պետության կայունությունը խարխլողներն են, ասում է ինքը: Սրանց բոլորին պետք է անհապաղ ձերբակալել Մոսկվայում լինելու եւ ասուլիս տալու մեղադրանքով: Եվ ընդհանրապես, այս ոճրագործությունն ընդդիմությունն է կազմակերպել»: «Այդ դեպքում, պրն Հոլմսկանյան, պետք է ձերբակալել... մի վայրկյան... ըստ վերջին սոցհարցումների, բնակչության 78.8 տոկոսին»:

Արթնանում է կոմպլեմենտար նպատակներով:

ամբողջ համարը...»»

No 259 (ինտերնետային No 419), Հունվարի 10, 2003 թ., ուրբաթ

Արխիվ

Երկ Երե Չոր Հին Ուր Շաբ Կիր
    1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

18

19

20

21

22

23

24

25

26

27

28

29

30

31

 
Ծառայություններ